ՀԴՄ սարք և վճարային տերմինալ



Castels Technology Co. Ltd. չինական ընկերության հսկիչ-դրամարկղային մեքենաները նորագույն սերնդի են և համապատասխանում են միջազգային տեխնիկական չափանիշներին ու ՀՀ Կառավարության առ 05.10.2017թ. N 1318-Ն որոշման պահանջներին, ունեն անհպում քարտային վճարումների, կանխիկ և անկանխիկ գործարքների հնարավորություն:



Հարգելի Բաժանորդներ

ՀՀ-ում ստեղծված իրավիճակով պայմանավորված, ԻՆՆԹԵՔ ընկերության աշխատակազմը տեղեկացնում է․

Այն տնտեսվարողները, որոնք ցանկություն կհայտնեն ժամանակավոր դադարեցնել մեր ընկերության կողմից տրամադրված ՀԴՄ սարքերի կիրառումը՝ սպարակման համար գանձվող վճարներից խուսափելու համար՝ խնդրում ենք հեռախոսազանգի կամ էլ․ փոստի միջոցով տեղեկացնել Ձեր ընկերության (ՍՊԸ, ԱՁ և այլ) անվանումը և ՀՎՀՀ-ն համապատասխան սարքավորման ապաակտիվացումը ապահովելու համար։

Հարցերի դեպքում, խնդրում ենք զանգահարել՝ 060-50-50-70, 015-500-700 կամ գրել՝ info@inntech.am

Հարգանքով՝ ԻՆՆԹԵՔ ընկերություն

Ապառիկ


Շուտով հնարավոր կլինի նաև գնել ապառիկ

Վարձակալություն


Շուտով հնարավոր կլինի վարձակալել

Վարձակալություն հետագա գնումով

Շուտով հնարավոր կլինի նաև վարձակալել հետագա գնումով




Հարց ու պատասխան

Ե՞րբ կարող եմ գնել ՀԴՄ սարք

Հաշվի առնելով ՀԴՄ-ների ներդրման գործընթացի ազատականացման և մեծ պահանջարկի թոհ ու բոհը, մեր աշխատանքային թիմը ամեն ինչ անում է գործընթացը արագացնելու համար, բայց առանց սպասարկման որակը գցելու: Հայցում ենք Ձեր աջակցությունը և ներողամտությունը:

Ցանկանում եմ գնել ՀԴՄ սարք, ինչի՞ց սկսել

1.Գրանցվեք տվյալ կայքում անձնական գրասենյակ բացելու համար, որտեղ բոլոր դաշտերը պարտադիր են լրացման: Էլեկտրոնային հասցեին ստացած գաղտնաբառով ակտիվացրեք Ձեր գրասենյակը:
2. Կատարեք պատվեր:
3. Մեր հաշվե համարը էլեկտրոնային գրասենյակում տեսնելուց հետո՝ կատարեք վճարում:
4. Վճարումը բանկային հաշվին կատարելուց մեկ աշխատանքային օր հետո լրացրեք 100 ձևը https://file-online.taxservice.am/ կայքի Ձեր գրասենյակում, նշելով 3րդ կետ՝ ՏՍԿ դաշտում «Իննթեք ՍՊԸ»:
5. Ձեր Էլեկտրոնային հասցեին կամ TAX-օնլայն գրասենյակին հաստատման կոդը ստանալուց հետո, inntech.am կայքում՝ "Անձնական սենյակ" տողում ընտրելով "Իմ ՀԴՄ սարք" կետը, լրացրեք այն ակտիվացվող սարքի սերիական համարի PIN-կոդ դաշտում։
6. Սարքը կակտիվանա մեկ աշխատանքային օրվա ընթացքում, որից հետո մոտեցեք ք. Երևան, Սևանի 5 հասցեում գտվող մեր գրասենյակ՝ սարքը ստանալու համար:

Ինչու՞ է արժեքը 151000 ՀՀ դրամ

Քանի որ գործընթացը համաձայն ՀՀ Կառավարության որոշման ազատականացվել է, ՀԴՄ-ների իրացման գինը այլևս չի կարգավորվում ՀՀ ՊԵԿ-ի կողմից և չի ֆինանսավորվում պետական բյուջեից: Այդ իսկ պատճառով իրացման գինը մեկն է բոլոր տնտեսվարողների համար: Իրացման գին որոշելիս աշխատել ենք հաշվի առնել սարքի անհրաժեշտությունը և տարբեր հաճախորդների վճարունակությունը:

ՀԴՄ սարքը կարո՞ղ է աշխատել նաև որպես վճարային տերմինալ

Համաձայն ՀՀ Կառավարության 2017թ. Հոկտեմբերի 5-ի թիվ 1318-Ն որոշման բոլոր ներդրվող ՀԴՄ-ները պետք է պարտադիր ապահովեն պլաստիկ քարտերով վճարում՝ չիպային, անհպում և մագնիսական (առկայության դեպքում նաև այլ վճարային տեխնոլոգիաների,վճարային գործիքների միջոցով իրականացված վճարումների հնարավորություն): Մեր ընկերության կողմից ներդրվող ՀԴՄ սարքերը համապատասխանում են այդ պահանջներին:

Հարկայինում կանխավճար եմ տվել, ի՞նչ անել

ՀԴՄ ՆԳ ՊՈԱԿ-ին վճարված կանխավճարները վերադարձվում են դիմումի համաձայն: Դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է մոտենալ ՊՈԱԿ-ի գրասենյակ՝ ք.Երևան, Ահարոնյան 2:

Ի՞նչ է « Վարձակալություն՝ հետագա գնումով» պայմանագիրը

Այս տարբերակը շատ հարմար է նրանց համար,ովքեր նոր են սկսում գործունեություն ծավալել և դեռ վստահ չեն դրա շարունակականության մեջ: Այս դեպքում Դուք կարող եք վարձակալել սարքը, իսկ կողմնորոշվելուց հետո՝ կամ վերադարձնել, կամ վերաձևակերպել պայմանագիրը՝ գնման վերահաշվարկված գումարով:

Ի՞նչ տարբերություն «Վարձակալություն» և «Վարձակալություն՝ հետագա գնումով» պայմանագրերի միջև

«Վարձակալություն» պայմանագիրը կնքվում է սկսած 3 օրից մինչև 1 տարի ժամկետով: Այդ պայմանագրի շրջանակներում Ձեզ տրամադրվում է օգտագործված սարք, որը պարտադիր է վերադարձման: «Վարձակալություն՝ հետագա գնումով» պայմանագիրը կնքվում է 3 ամիս և ավելի ժամանակահատվածով:Այս դեպքում տրամադրվում է բոլորովին նոր սարք:

Հնարավո՞ր է արդյոք վերադարձնել նախկինում «Իննթեք» ընկերությունից գնված սարքը կամ փոխարինել ավելի հին սերնդի սարքերը VEGA3000 մոդելով

Այո՛, հնարավոր է: Մեր ընկերությունից նախկինում գնված սարքերը կարող են վերադարձվել՝ մասնագետների կողմից տրված եզրակացության հիման վրա, ինչի արդյունքում կորոշվի վերադարձի արժեքը: Գործունեության ընթացքում նախատեսված է ավելի հին սերնդի սարքերի փոխարինումը, ինչի մասին լրացուցիչ տեղեկատվություն կտեղադրվի մեր կայքում:

Գործունեությունս նոր եմ գրանցել, ի՞նչ անել

Եթե դեռ չունեք հաշվապահ կամ նախընտրած հաշվապահական ընկերություն, ապա կարող եք դիմել մեր փորձառու հաշվապահներին՝ անվճար խորհրդատվություն կամ վճարովի հաշվապահական ծառայություններ ստանալու համար: Հաշվապահության տվյալները տեղադրված են մեր կայքում:

Իմ հարցի պատասխանը այստեղ չկա

Եթե վերը նշված հարցերի մեջ չկան Ձեզ հուզող հարցերի պատասխանները,ապա դիմեք ( հղում չաթին) կամ զանգահարեք 060-50-50-70 հեռախոսահամարով:

ՈՒնե՞ք հարցեր, զանգահարեք՝ 060-50-50-70


Ծառայություններ



ՀԴՄ-ների սպասարկում


ՀԴՄ-ների սպասարկման գինն է 1200֏/ամսական, մինև 115.000.000֏ նախորդ տարում ունեցած շրջանառության դեպքում,
3000֏/ամսական -115.000.000֏ - 500,000,000֏ նախորդ տարում ունեցած շրջանառության դեպքում,
3600֏/ամսական - 500.000.000֏-ից ավել նախորդ տարում ունեցած շրջանառության դեպքում։