Հաշվի առնելով ՀԴՄ-ների ներդրման գործընթացի ազատականացման և մեծ պահանջարկի թոհ ու բոհը, մեր
աշխատանքային թիմը ամեն ինչ անում է գործընթացը արագացնելու համար, բայց առանց սպասարկման
որակը գցելու: Հայցում ենք Ձեր աջակցությունը և ներողամտությունը:
Ցանկանում եմ գնել ՀԴՄ սարք, ինչի՞ց սկսել ▾
1.Գրանցվեք տվյալ կայքում անձնական գրասենյակ բացելու համար, որտեղ բոլոր դաշտերը պարտադիր են լրացման: Էլեկտրոնային հասցեին ստացած գաղտնաբառով ակտիվացրեք Ձեր գրասենյակը:
2. Կատարեք պատվեր:
3. Մեր հաշվե համարը էլեկտրոնային գրասենյակում տեսնելուց հետո՝ կատարեք վճարում:
4. Վճարումը բանկային հաշվին կատարելուց մեկ աշխատանքային օր հետո լրացրեք 100 ձևը https://file-online.taxservice.am/ կայքի Ձեր գրասենյակում, նշելով 3րդ կետ՝ ՏՍԿ դաշտում «Իննթեք ՍՊԸ»:
5. Ձեր Էլեկտրոնային հասցեին կամ TAX-օնլայն գրասենյակին հաստատման կոդը ստանալուց հետո, inntech.am կայքում՝ "Անձնական սենյակ" տողում ընտրելով "Իմ ՀԴՄ սարք" կետը, լրացրեք այն ակտիվացվող սարքի սերիական համարի PIN-կոդ դաշտում։
6. Սարքը կակտիվանա մեկ աշխատանքային օրվա ընթացքում, որից հետո մոտեցեք ք. Երևան, Սևանի 5 հասցեում գտվող մեր գրասենյակ՝ սարքը ստանալու համար:
Ինչու՞ է արժեքը 151000 ՀՀ դրամ ▾
Քանի որ գործընթացը համաձայն ՀՀ Կառավարության որոշման ազատականացվել է,
ՀԴՄ-ների իրացման գինը այլևս չի կարգավորվում ՀՀ ՊԵԿ-ի կողմից և չի ֆինանսավորվում պետական
բյուջեից: Այդ իսկ պատճառով իրացման գինը մեկն է բոլոր տնտեսվարողների համար: Իրացման գին
որոշելիս աշխատել ենք հաշվի առնել սարքի անհրաժեշտությունը և տարբեր հաճախորդների
վճարունակությունը:
ՀԴՄ սարքը կարո՞ղ է աշխատել նաև որպես վճարային տերմինալ ▾
Համաձայն ՀՀ Կառավարության 2017թ. Հոկտեմբերի 5-ի թիվ 1318-Ն որոշման բոլոր ներդրվող ՀԴՄ-ները
պետք է պարտադիր ապահովեն պլաստիկ քարտերով վճարում՝ չիպային, անհպում և մագնիսական
(առկայության դեպքում նաև այլ վճարային տեխնոլոգիաների,վճարային գործիքների միջոցով իրականացված
վճարումների հնարավորություն):
Մեր ընկերության կողմից ներդրվող ՀԴՄ սարքերը համապատասխանում են այդ պահանջներին:
Հարկայինում կանխավճար եմ տվել, ի՞նչ անել ▾
ՀԴՄ ՆԳ ՊՈԱԿ-ին վճարված կանխավճարները վերադարձվում են դիմումի համաձայն: Դիմում
ներկայացնելու համար անհրաժեշտ է մոտենալ ՊՈԱԿ-ի գրասենյակ՝ ք.Երևան, Ահարոնյան 2:
Ի՞նչ է « Վարձակալություն՝ հետագա գնումով» պայմանագիրը ▾
Այս տարբերակը շատ հարմար է նրանց համար,ովքեր նոր են սկսում գործունեություն ծավալել և դեռ վստահ չեն
դրա շարունակականության մեջ: Այս դեպքում Դուք կարող եք վարձակալել սարքը, իսկ կողմնորոշվելուց հետո՝ կամ
վերադարձնել, կամ վերաձևակերպել պայմանագիրը՝ գնման վերահաշվարկված գումարով:
Ի՞նչ տարբերություն «Վարձակալություն» և «Վարձակալություն՝ հետագա գնումով» պայմանագրերի միջև ▾
«Վարձակալություն» պայմանագիրը կնքվում է սկսած 3 օրից մինչև 1 տարի ժամկետով: Այդ պայմանագրի
շրջանակներում Ձեզ տրամադրվում է օգտագործված սարք, որը պարտադիր է վերադարձման: «Վարձակալություն՝
հետագա գնումով» պայմանագիրը կնքվում է 3 ամիս և ավելի ժամանակահատվածով:Այս դեպքում տրամադրվում է
բոլորովին նոր սարք:
Հնարավո՞ր է արդյոք վերադարձնել նախկինում «Իննթեք» ընկերությունից գնված սարքը կամ փոխարինել
ավելի հին սերնդի սարքերը VEGA3000 մոդելով ▾
Այո՛, հնարավոր է: Մեր ընկերությունից նախկինում գնված սարքերը կարող են վերադարձվել՝ մասնագետների կողմից
տրված եզրակացության հիման վրա, ինչի արդյունքում կորոշվի վերադարձի արժեքը: Գործունեության ընթացքում
նախատեսված է ավելի հին սերնդի սարքերի փոխարինումը, ինչի մասին լրացուցիչ տեղեկատվություն կտեղադրվի
մեր կայքում:
Գործունեությունս նոր եմ գրանցել, ի՞նչ անել ▾
Եթե դեռ չունեք հաշվապահ կամ նախընտրած հաշվապահական ընկերություն, ապա կարող եք դիմել մեր փորձառու
հաշվապահներին՝ անվճար խորհրդատվություն կամ վճարովի հաշվապահական ծառայություններ ստանալու համար:
Հաշվապահության տվյալները տեղադրված են մեր կայքում:
Իմ հարցի պատասխանը այստեղ չկա ▾
Եթե վերը նշված հարցերի մեջ չկան Ձեզ հուզող հարցերի պատասխանները,ապա դիմեք ( հղում չաթին)
կամ զանգահարեք 060-50-50-70 հեռախոսահամարով: