Ցանկանում եմ գնել ՀԴՄ սարք, ինչի՞ց սկսել

1. Գրանցվեք տվյալ կայքում անձնական գրասենյակ ստեղծելու համար։ Անհրաժեշտ է լրացնել բոլոր դաշտերը: Հաջողությամբ գրանցվելուց հետո կարող եք մուտք գործել Ձեր անձնական գրասենյակ։

2. Կատարեք պատվեր:

3. Մեր հաշվեհամարը էլեկտրոնային գրասենյակում տեսնելուց հետո կատարեք վճարում:

4. Վճարումը կատարելուց հետո լրացրեք 100 ձևը https://file-online.taxservice.am/ կայքի Ձեր գրասենյակում՝ նշելով 3րդ կետ ՏՍԿ դաշտում «Իննթեք ՍՊԸ»:

5. Ձեր www.taxservice.am կայքի անձնական գրասենյակում հաստատման կոդը ստանալուց հետո www.inntech.am կայքում՝ "Անձնական էջ" բաժնում ընտրելով "Իմ ՀԴՄ սարք" կետը լրացրեք այն ակտիվացվող սարքի սերիական համարի PIN-կոդ դաշտում։

6. ՀԴՄ սարքի ակտիվացումը կատարվում է 1 աշխատանքային օրվա ընթացքում, որից հետո սարքը ստանալու համար կարող եք մոտենալ ք. Երևան, Կոմիտաս 18/43 հասցեում գտնվող մեր գրասենյակ։

ՀԴՄ սարքն ունի՞ անկանխիկ վճարային համակարգ։

Մեր կողմից առաջարկվող ՀԴՄ սարքերն ունեն անկանխիկ վճարման հնարավորություն ներկայումս գործող բոլոր (անհպում, չիպային և մագնիսական) տեսակի քարտերով։

Ի՞նչ եղանակներով է հնարավոր կատարել սպասարկման ամենամսյա վճարումները։

Սպասարկման ամենամսյա վճարները հնարավոր է կատարել հետևյալ եղանակներով՝

1․Առցանց վճարում Իդրամ հավելվածին կցված ցանկացած բանկային քարտով։

2․ IDRAM վճարային տերմինալի և IDram Wallet հավելվածի միջոցով։

3․ EASY PAY վճարային տերմինալի և EASY Wallet հավելվածի միջոցով։

 

4․ TelCell վճարային տերմինալի և TelCell Wallet հավելվածի միջոցով։

 

5․ Բանկային փոխանցում (Արարատ Բանկ ՓԲԸ -ի 15100019230300 հաշվեհամարին նպատակ դաշտում նշելով վճարողի ՀՎՀՀ-ն)։

Կա՞ արդյոք ապառիկ վաճառք։

Սարքի ձեռքբերման համար գործում է նաև ապառիկ վաճառք Կոնվերս և Էվոկա բանկերի միջոցով։ Վարկի ձևակերպումը կատարվում է տեղում։

Ինչպե՞ս ժամանակավորապես դադարեցնել ՀԴՄ սարքի սպասարկումը։

Սարքի սպասարկումը հնարավոր է դադարեցնել inntech.am կայքի անձնական էջի և սարքը գործողությունից հանելու միջոցով։